շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
 «Իմ քայլից» Հայկ Մարությանին ասել են, որ իր կինն այլևս չխառնվի քաղաքապետի գործերին

«Իմ քայլից» Հայկ Մարությանին ասել են, որ իր կինն այլևս չխառնվի քաղաքապետի գործերին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանը միջև, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։ Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով և անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։

Ըստ էության, նա կատարում է Երևանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին և կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլևս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց և առաջարկել Հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաև կնոջ հետ և լսել վերջինիս։

Բանն այն է, որ թերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։ Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։ Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան և Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը հանդիպել են Բեգոյանին, և քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: