երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Իմ քայլի պատգամավորը թաշկինակ նվիրեց Գորգիսյանին, Մարուքյանին էլ կարգեց «Ոչ»-ի շտաբի ղեկավար

Իմ քայլի պատգամավորը թաշկինակ նվիրեց Գորգիսյանին, Մարուքյանին էլ կարգեց «Ոչ»-ի շտաբի ղեկավար

Լուսավոր Հայաստան, ի՞նչ ասեմ Ձեզ, առավոտվանից սև ու սպիտակ եք ասում: Այսօր խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ հայտարարելով, որ Լուսավոր Հայաստանը դուրս է մնացել լուսանցքից և որևէ տեղ չի կարողանում գտնել իրեն:

Պատգամավորը դիմեց ՀՀ ժողովրդին՝ ներողություն խնդրելով բոլորի անունից․ «Ես գիտեմ, որ մեկուկես տարվա ընթացքում հսկայական աշխատանք ենք արել, հսկայածավալ ճանապարհներ են սարքել, զինվորների սնունդի հարցն ենք լուծել, թոշակներ, աշխատավարձներ ենք բարձրացրել, որքանով կարողացել ենք»։
 
Նա նշեց, որ հասկանում է, որ շատ հարցերում հապաղել են, ոչ ամբողջական և կտրուկ լուծում են տվել, ինչի համար ներողություն խնդրեց։ Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն՝ այս օրվա համար, ապա դիմեց ԼՀԿ-ին։
 

«Այստեղ Իմ քայլից որևէ մեկը սև ու սպիտակի անուն չի տվել, իսկ դուք մնացել եք սև ու սպիտակի տակ, որովհետև չեք կարողանում մարսել, որովհետև 2018-ի մարտ-ապրիլին այդ ամենն ինքըստինքյան եղավ, եղան մարդիկ, ովքեր զոհողությունների գնալով վերականգնեցին Հայաստանի ժողովրդավարությունը և եղան մարդիկ, ովքեր դևի նման նստել էին իրենց գողացածի վրա և հրաժարվում էին հեռանալ: Այդպես ձևավորվեց սև ու սպիտակլը: 

Ես հասկանում եմ, մոլորվել եք: Պարոն Գորգիսյանի վերջին հարցազրույցները սև ու սպիտակից էին տանում: Պարոն Գորգիսյան, այդքան ծանր եք տանում, ես Ձեզ համար նվեր ունեմ, թաշկինակ եմ բերել: Սա դրեք Ձեր բումերանգի կողքը, հենց ծանր է լինում, նորից փակեք ձեր քիթը, մի կերպ շնչեք, դիմացեք: Հայաստանում այլևս ժողովրդավարություն է, ետդարձ ճանապարհ չի լինելու, ընկերները չեն վերադառնալու, խոստացված պաշտոնները չեն լինելու: Իսկ Դուք, պարոն Մարուքյան, ոնցոր թե արդեն հավակնում եք «Ոչ»-ի շտաբի ղեկավարը դառնալուն»,-ավարտեց ելույթը Պողոսյանը:

  • Կիսվել: