կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Իմ քայլի» պատգամավորն անդրադարձել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը

«Իմ քայլի» պատգամավորն անդրադարձել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը

Մեջբերելով Վոլտերին՝ կարող եմ միայն ասել, որ համաձայն չեմ մամուլի կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն նրա, որ լրատվամիջոցներն այդ կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Եվ սա վերաբերում է բոլորին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը:

Հարցին՝ այս հարձակումը կապվա՞ծ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ առաջացած իրավիճակի հետ, չէ՞ որ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց, որ իր համար անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, երբ փորձ է արվում իրավական գործընթացքը վերափոխել քաղաքականի:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության համակիր մի քանի երիտասարդներ հարձակվել են ընդդիմադիր «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ ձվեր նետելով ու պաստառներ փակցնելով ակումբի դռանը:

 

  • Կիսվել: