շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որոշմանս հավատարիմ՝ հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Խաչատրյան

Որոշմանս հավատարիմ՝ հրաժարվում եմ պատգամավորական մանդատից. Խաչատրյան

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, <<Իմ քայլը>> խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ` կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք...

Լինենք միասնական՛՛,-նշել է Խաչատրյանը։

  • Կիսվել: