կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դատավոր Հարություն Պետրոսյան

Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել․ դատավոր Հարություն Պետրոսյան

Իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չեն էլ կարող լինել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ինքը հաստատված փաստ չգիտի, որ միջամտություն է եղել որևէ դատական ակտի ընդունմանը։

Լրագրողների դիտարկմանը, թե երբ, օրինակ, կայացված դատական ակտերի վերաբերյալ հնչում են քննադատություններ, դա կարո՞ղ է դիտարկվել որպես ճնշում, Պետրոսյանը նշեց, որն պրոֆեսիոնալ դատավորի վրա որևէ հայտարարություն չի կարող ազդել։

՛՛Դատավորը դատական ակտ է կայացնում՝ կիրառելով օրենքը, իսկ հայտարարություններն ուղղակի հայտարարություն են՛՛,-ասաց նա։

Պետրոսյանն անդրադարձավ նաև ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրինագծին և այն հանգամանքին, որ քաղաքացիները ևս հնարավորություն ունեն ԲԴԽ դիմել՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Այս առնչությամբ նա ասաց, թե չի պատկերացնում՝ տեխնիկական առումով դա ինչպե՛ս կարող է լինել։

Պետրոսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛ԲԴԽ-ում նիստերը դռնբաց են, հայտնի հանգամանք է, որ դատարանները ծանրաբեռնված են, այսպես թե այնպես կողմերից մեկը միշտ դժգոհ է մնում, հետևաբար, եթե բողոքարկման հնարավորությունն ավելի է լայնացվում, չեմ պատկերացնում՝ տեխնիկապես ինչպես դա պետք է լինի՛:

Նա ընդգծեց, որ ձեռնպահ կմնա գնահատական տալ՝ օրինագծի ընդունումը բովանդակային առումով ճի՞շտ է, թե՞ սխալ։

՛՛Հնարավոր է՝ իրավիճակ լինի, որ ես այս կամ այն ձևով ես առնչվեմ այդ օրենքի կիրառելիությանը, այդ պատճառով ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանել՛՛,-հավեեց դատավորը և ասաց, որ  չի պատկերացնում նաև այն փոփոխությունը, թե ինչպես են կարողանալու մի դատավորից մեկ այլ դատավորի փոխանցել գործը։

  • Կիսվել: