Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը, սա նշանակում է՝ դատապարտված ենք հաղթանակի․ Մանե Թանդիլյան
Ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը․
«Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը։ Ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի։
Ծանր ժամանակների իմ անդավաճան ընկեր, քեզ ճանաչելը պատիվ է, քեզ հետ աշխատելը՝ անխուսափելի հաջողություն։
Շնորհակա՛լ եմ»,-գրել է Թանդիլյանը ։