երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իմ կորոնավիրուսի տեստը բացասական էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իմ կորոնավիրուսի տեստը բացասական էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի տեստը բացասական է եղել։ Այս մասին այսօր նա հայտնեց  ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Վարչապետի եթերից մի քանի կարևոր հանրագումար՝ ստորև։

  • Պարենային ապրանքների սակավություն չկա, չափազանցված գնումներ մի արեք,
  • անվտանգության կանոնները պահեք, կարիք չկա հանդիպելիս իրար համբուրել,
  • 60-70 տարեկանից բարձր և խրոնիկ հիվանդություն ունեցողներ մնացեք տանը, դուրս մի եկեք
  • մեկուկես ժամից կառավարությունը կհայտնի կայացրած որոշումների մասին` արտակարգ դրություն հայտարարելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ վիրուսը հասել է Երևան ու արտադրամասերից մեկի աշխատողներից մեկը վարակակիրների մեջ է:  Գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը: 

«Սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից մենք պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած: Այս ամենի մեջ պետք է փնտրենք, գտնենք հնարավորություններ, այդ թվում տնտեսական, որովհետև միջազգային շուկան վերաձևվելու է և դրանում մենք պետք է գտնենք մեր տեղը»,- հավելեց Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը արդեն վերադարձել է արձակուրդից և գտնվում է աշխատավայրում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: