շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել, առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված. Ալեն Սիմոնյան

Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել, առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված. Ալեն Սիմոնյան

ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։

«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», - ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր, վստահության խնդի՞ր կար, Սիմոնյանը պատասխանել է. «Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված»։

  • Կիսվել: