հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Իմ հերթական ասուլիսը տեղի կունենա Սյունիքի մարզկենտրոն Կապանում. Նիկոլ Փաշինյան

Իմ հերթական ասուլիսը տեղի կունենա Սյունիքի մարզկենտրոն Կապանում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս կտա Կապանում։ Այս մասն ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված գրառման մեջ հայտնում է ինքը՝ վարչապետը։

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):

Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:» ,- գրել է նա։

  • Կիսվել: