երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյան-Լուկաշենկո երկխոսություն ԵԱՏՄ նիստում

Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ. Փաշինյան-Լուկաշենկո երկխոսություն ԵԱՏՄ նիստում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն է մասնակցում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ–ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան Բելառուսի նախագահը հեգնեց` ինչումն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։Հավելեց, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար «հեռուստացույց» կարող է չլինել։

Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն արել է։

  • Կիսվել: