շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր թիմին․ Ալեքսանյանը՝ պատգամավորներին ուսապարկերի հետ համեմատելու մասին

Իմ համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, ով դավաճանել է իր թիմին․ Ալեքսանյանը՝ պատգամավորներին ուսապարկերի հետ համեմատելու մասին

Պատերազմն անխուսափելի է եղել, քանի որ բանակցային գործընթացը գտնվում էր արդեն իսկ փակուղում, և Նիկոլ Փաշինյանը տվյալ իրավիճակում ոչինչ չէր կարող անել:  Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ նորընծա պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողների հետ զրուցելիս։

«Պարտության մեջ հիմնական մեղքի մասը նախկիններինն է, որոնք 25 տարի շարունակ առանց մի գրամ խղճի խայթի թալանել են, իսկ մենք միայն մեղավոր ենք, որ 2.5 տարում չկարողացանք բեկել ուժերի հարաբերակցությունը, որը ձևավորվել էր նախկին ապիկար իշխանությունների շնորհիվ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանության բոլոր այն անդամները, որոնք չեն ծառայել, այդ ամենն արել են օրենքի պահանջներին համապատասխան, բայց նախկին իշխանությունների օրոք այդպես չի եղել: Նա նաև ընդգծեց՝  Ադրբեջանի և Հայաստանի ուժերի անհամադրելիությունը մեկ օր պետք է հասներ այս հանգուցալուծմանը:

«25 տարի շարունակ երկու փաստացի հակամարտող պետություններից մեկը, ունենալով նավթադոլարներ և խրված լինելով կոռուպցիայի մեջ, միևնույն է, զինվել է, զինել է իր բանակը, իսկ ՀՀ-ում փաստացի տեղի է ունեցել բանակի թալան և 25 տարվա արդյունքում գալու էր ու հասնելու էր ուժերի անհամադրելիության այնպիսի մի աստիճանի, որը բեկել, ցավոք սրտի, չհաջողվեց»,-նշեց նա:

Վահագն Ալեքսանյանը նաև մեկնաբանեց իր հայտարարությունը առ այն, որ իմքայլականներին համեմատել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ, Ալեքսանյանն ընդգծեց՝ իր խոսքում այլ իմաստ կար:

«Իմ գրոտեսկային համեմատությունը հասցեագրված է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին, դավաճանել է այն ընտրողներին, որոնք նրան ձայն են տվել՝ լինելու նեցուկ այս քաղաքական թիմին, և եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին, այն ընտրողներին, որոնք ինձ բերել են ԱԺ, ապա նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաև իմ նկատմամբ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը:

  • Կիսվել: