շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իմ 15 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ էր անում․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Իմ 15 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ էր անում․ Ալեն Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱՄՆ-ում ձերբակալված Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։

«Ինքս ինձ համար որոշում եմ կայացրել, որ եթե ինքը նույնիսկ ինձ վերաբերող բան է թույլ տալիս, ես չեմ լսելու, որովհետև դա իմ արժանապատվությունից, մակարդակից, ինտելեկտից ցածր եմ համարում։ Հայտարարությունները, որոնք իրենց մեջ քրեական բան էին պարունակում, չէին կարող անհետևանք մնալ»,– ասաց նա։

Սիմոյանը նշեց, որ Ղուկասյանն իր 15 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։

«Վերջին անգամ, որ իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ եթերով իմ 15–ամյա տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։ Սա ի՞նչ քաղաքական դիրքորոշում է»,– ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: