հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Իլհամ Ալիևը երբեք չի փորձել հեռու մնալ ռազմական հանցագործներից. Էդմոն Մարուքյան

Իլհամ Ալիևը երբեք չի փորձել հեռու մնալ ռազմական հանցագործներից. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք չի փորձել հեռու մնալ ռազմական հանցագործներից: Այդ մասին թվիթերյան գրառմամբ հիշեցրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երբեք չի փորձել հեռու մնալ ռազմական հանցագործներից, հակառակը՝ նման մարդկանց նա միշտ փառաբանել է, խրախուսել ու պարգևատրել պետական պարգևներով և հետևողականորեն պատասխանատվություն ստանձնել այդ և հաջորդող ռազմական հանցագործությունների համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: