կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը. Բուայե

Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը. Բուայե

Ֆրանսիայի Սենատում իր ելույթի ժամանակ սենատոր Վալերի Բուայեն խոսել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին և հիշեցրել, որ Սենատի պատերի ներսում և մամուլում ինքը բազմիցս կոչ է արել օգնել Հայաստանին և կանխել Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ, սակայն դրանք անտեսվել են:

Բուայեն հիշեցրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Բաքու 2022 թվականի հուլիսին, որը նա խայտառակություն է համարել Եվրոպայի համար: Սենատորն ընդգծել է, որ Եվրոպայի լռությունը և Ալիևի հետ գազային պայմանագիրը նրան թույլ տվեցին 2022 թվականի սեպտեմբերին ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, իսկ հետո՝ շրջափակում և նոր ագրեսիա ԼՂ-ի դեմ։

«Իլհամ Ալիևը բռնապետ է, որը երբեք չի թաքցրել հայերի նկատմամբ իր ցեղասպան ծրագրերը»,- ասել է սենատորը:

Դիմելով Սենատի լսումներին ներկա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին՝ Վալերի Բուայեն հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից դաժանաբար սպանված հայ զինծառայող Անահիտ Ապետյանի մասին։ Նա թվարկել է նաև ԼՂ բոլոր նախկին ղեկավարներին, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում։

  • Կիսվել: