հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իգդիրի հայկական պատմական տները ոչնչանում են

Իգդիրի հայկական պատմական տները ոչնչանում են

Իգդիրում գտնվող հայկական պատմական տները վերանում են անխնամ վիճակում թողնված լինելու հետևանքով։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
 
Աղբյուրի համաձայն՝ Իգդիրի Սյողյութլյու թաղամասում 19-րդ դարում կառուցված տներն իրենց վերջին օրերն են ապրում։ Այդ պատմական կառույցներից մեկի պատուհանի վերևի հատվածում 1908 տարով թվագրված մի արձանագրություն է զետեղված։
 
Աղբյուրը նշում է, թե «հայկական տներ» անվան տակ հայտնի շինութունները վերածվել են աղբակույտի, իսկ տների պատերին գրություններ են արվել։
 
Աղբյուրը հայտնում է, որ թեև Իգդիրի Մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը 2013 թ․ քաղաքի պատմական տները պահպանման տակ վերցնելու նպատակով 12 տուն էր գրանցել, սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

  • Կիսվել: