կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի տարբերություն շոու սարքողների, մենք աշխատում են, չեն բոյկոտում․ «Հանրային ձայն»

Ի տարբերություն շոու սարքողների, մենք աշխատում են, չեն բոյկոտում․ «Հանրային ձայն»

Մենք մեր որոշումով այսօր կլուծենք այն հարցերը, որը կախված է Երևանի վրա։  Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ են ինքը և Վահե Եսայանը մասնակցում ավագանու արտահերթ նիստին։ Նրա խոսքով՝ օրակարգում ընդգրկված են նաև կիրակի օրերին կարմիր գծերում կայանմումն անվճար դարձնելու իրենց նախագիծը։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկել են կառուցապատման ոլորտում իջեցնել որոշ տուրքեր, ինչը, ըստ Վահան Ավագյանի, կնպաստի բնակարանների գների իջեցմանը։

«Ի տարբերություն շոու սարքողների՝ մենք աշխատում ենք։ Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել, չեն կարողանում գալ կառուցողական հարաբերությունների։ Չաշխատելը նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը ես այստեղ համարում եմ դավաճանություն ձեր ընտրողի համար»,- հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը։

«Դու ինչ գործ ունես մեր ընտրողի հետ»,- տեղից արձագանքեցին դահլիճում ներկա Ազգային առաջընթաց ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամները։ Վահան Ավագյանըշարունակեց ելույթը, նշելով, որ ինչու որոշել ավագանու 5 անդամներից 3-ի լիազորությունները դադարեցնելուն կողմ քվեարկել, իսկ 2-ին դեմ։ Նրա խոսքով՝ Նարինե Հայրապետյանն իրեն պահել է ոչ կառուցողական։ «Երևանցիների համար առաջարկ չէր բերում, սադրում էր, հայհոյում։ Ընդհանրապես ոչ հայկական կին էր ։ Հայկ Մարությանն այգիների մասին է խոսում, բայց նույն այդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, ընդհանրապես չի եկել նիստերին։ Հուսով եմ, ինքը կզբաղվի այն գործով՝ ինչն իր մոտ լավ ա ստացվում։ Սոնա Աղեկյանը նույն ձևի սադրում էր, շոուներ սարքում, դրա համար մանդատից նրա զրկելուն էլ կողմ կքվեարկենք»,- հայտաարեց Վահան Ավագյանը։

Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները դադարեցնելուն դեմ են, քանի որ առաջինին տեսել են աշխատելուց, իսկ Զարուհի Փոստանջյանը, ըստ իր տեղեկության, խնդիրներ ունի Մայր Հայաստան խմբակցության ներսում։ «Չեն թողնում ներկայանա նիստերին և այլն, և այլն։ Ես դեմ եմ իրան մանդատից զրկելուն։ Այդ շանսը թողում ենք այդ կնոջը, որովհետև շատ ակտիվ կին է»,- եզրափակեց Վահան Ավագյանը։

  • Կիսվել: