կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել․ Ալեն Սիմոնյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին

Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել․ Ալեն Սիմոնյանը՝ Արմենուհի Կյուրեղյանին

Այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե տոտալ ձևով փորձում են թիրախավորել հայ ժողովրդին ու նրա պատմությունը, ասաց.

«Պարոն Մանուկյան դուք էլ «ֆեյսբուք»-յան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում, մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էիք գրում, այնպես որ ձեր զարմանաքն ու վրդորմունքը տեղ չունի: Առնվազն դուք եք թիրախավորել»:

Արձագանքելով Ալեն Սիմնյանին «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմենուհի Կյուրեեղյանն էլ ասաց, որ ոմանք թիարախավորում են« Ֆեյսբուք»-ում, ոմանք թքում են ուղիղ երեսին:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խնդրեց այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը: 

«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել, խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109, թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:
 
 Տեղից պատգամավոր Գեղամ Մանուկյանը ակնարկ արեց, որին ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:

  • Կիսվել: