ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ի տարբերություն Մարուքյանի, Ծառուկյանը չի տվայտվում ու իրեն ավելի վստահ է զգում. ԱԺ փոխխոսնակ

Ի տարբերություն Մարուքյանի, Ծառուկյանը չի տվայտվում ու իրեն ավելի վստահ է զգում. ԱԺ փոխխոսնակ

Ես չեմ ուզում գնահատական տալ, ուղղակի պնդում եմ, որ ԲՀԿ-ն ավելի վստահ է զգում: Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ ԲՀԿ-ն չմիացավ Լուսավոր Հայաստանին, որը ցանկանում էր հանրաքվեի մասին որոշումը վիճարկել ՍԴ-ում։

«Ես չեմ ուզում գնահատական տալ, ուղղակի պնդում եմ, որ ԲՀԿ-ն ավելի վստահ է զգում: Իսկ պարոն Մարուքյանը վստահ չէ ու գտնվում է ցայտնոտի մեջ: Նա իրեն չի կարողանում գտնել քաղաքական դաշտում։ Մարուքյանն այն մարդը չէր, ով այսքան շուտ այսպիսի կարգավիճակ պետք է ունենար քաղաքական դաշտում»,- ասել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի ղեկավարը, ի տարբերություն ԼՀԿ-ի ղեկավարի տվայտանքների մեջ չէ ու քաղաքական առումով ավելի վստահ է իրեն զգում. 

Ինչ վերաբերում է հարցին՝ տեղյակ է արդյո՞ք, թե ՍԴ որ անդամներն են ԱԺ-ում հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, Սիմոնյանը նշեց, որ տեղեկություններ չունի.

«Ես միայն կասեմ, որ պաշտոնյաները կարող են հանդիպել իրար: Օրինակ ես էլ կարող եմ գնալ Սահմանադրական դատարան, եթե ինձ հրավիրեն»:

  • Կիսվել: