հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում

Ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, պայմանագրային աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել` ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում։

«Կդժվարանամ ասել՝ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Եգոր Զայցեւն է, իրականում»։ Հայ չէ։ «Ոչ, բելառուս է»: Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Դա առողջապահության կազմակերպության քաղաքականությունն է, ես իրավասու չեմ դա բացատրելու. դեկտեմբերից իմ պայմանագիրն ավարտվել է, կարծում եմ` ԱՀԿ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ տվյալ երկրում լինեն նաեւ ԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչներ»:

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ չե՞ն վստահում առողջապահության նախարարությանը։ «Կդժվարանամ ասել»: Իսկ Հայաստանից ԱՀԿ գնացող զեկույցների պատասխանատուներն ովքե՞ր են։  «Կարող եմ որպես անհատ կարծիք հայտնել՝ ԱՀԿ-ն կնքում է բոլոր երկրների հետ երկամյա օժանդակության հուշագիր, ուր նշվում է, թե տվյալ երկրի կառավարությունը որ ուղղություններն է հայտարարել առաջնահերթ, ըստ որի էլ` օգնում են երկրին։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կառավարությունն ընտրի նաեւ արտահերթ ոլորտ»:

Մոնիթորինգն ինչպե՞ս է իրականացվում, կարո՞ղ են գարդասիլն առաջնային խնդիր համարել եւ դրանով ստանալ օժանդակություն, ասել՝ կորոնավիրուսը կարող է եւ սպասել, ինչպեսեւ եղել է այս անգամ։ «Հարցը պետք է ուղղեք հասցեատիրոջը. հարցերը հիմնականում լուծվում են մի քանի կառույցների համաձայնեցմամբ»:

Հայաստան ժամանած ԱՀԿ-ի Ձեր նախկին կոլեգաների հետ հանդիպե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են գնահատում հայաստանյան իրավիճակը։ «Նո քոմենթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: