երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ի՞նչ կորոշեն քաղաքական ուժերը․ «Փաստ»

Ի՞նչ կորոշեն քաղաքական ուժերը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ևս մեկ քաղաքական ուժ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կլինի Արտակ Զեյնալ յանը: Այսպիսով, չնայած դեռ մոտ երեք ամիս կա ընտրություններին, բայց արդեն իսկ մասնակցության մասին հայտարարել է 5-6 քաղաքական ուժ:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, օրերս անցկացվել է հարցախույզ, որի տվյալներով, եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա հիմնական պայքարը կլիներ իշխող ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև: Թե այդ հարցման արդյունքներով որ ուժը վստահության քանի տոկոս ունի, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ առաջիկայում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող ուժերի թիվը կարող է մեծանալ, ինչը կարող է ավելի սրել ընտրական գործընթացը:

Հիմա, մեր տեղեկություններով, տարբեր կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում՝ իշխող ուժին ընդդիմադիր դարձնելու ճանապարհին միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունների շուրջ: Կստացվի՞ հասնել նման միավորման, թե՞ քվեաթերթիկը «ծավալուն» կլինի, կերևա առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: