կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում

Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում

Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանության կողմից միակողմանի հողեր հանձնելու հետեւանքով. Ոսկեպար գյուղից մի փոքր ձախ Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է, որն անցնելու է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ: Այս մասին իր տարածած տեսանյութում  նշել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով այս օրերին գտնվում է Տավուշի մարզում:

«Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը եւս մնում է ադրբեջանցիներին: Պատկերացնենք, թե ինչ է ստացվում բացի հայաթափումից, եթե այդ ամեն ինչը տեղի ունենա: Սա ոչ միայն Ոսկեպարի, այլ ամբողջ պետականության խնդիրն է: Եթե դա տեղի ունենան, այստեղից կսկսվի պետականության ավարտը»,-ասաց նա:

 

Սուրեն Պետրոսյանը կեղծ որակեց տեղեկությունները, թե Ոսկեպարը փակ է, ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց Ոսկեպար գալ. «Որեւէ նման բան չկա, գյուղացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով: Մենք ունենք բոլոր հնարավոր շանսերը այս գործընթացը կանգնեցնելու համար»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: