չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ի՞նչ էր գրել իր վերջին հաղորդագրության մեջ Հայկոն՝ Անահիտ Սիմոնյանին. երգչուհին բացառիկ խոստովանություն է արել

Ի՞նչ էր գրել իր վերջին հաղորդագրության մեջ Հայկոն՝ Անահիտ Սիմոնյանին. երգչուհին բացառիկ խոստովանություն է արել

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում մի աղկա հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել։

«Ուզում եմ ձեզ ծանոթացնել Արմինեի հետ՝ հրաշալի աղջկա և Հայկոյի սիրելի բուժքրոջ:

Իր վերջին հաղորդագրության մեջ նա ինձ գրեց Արմինեի հեռախոսահամարը և խնդրեց, որ ամեն ինչ անեմ, որ միայն նա լինի իր կողքին:

Նա նրա հետ իրեն լավ ու հանգիստ էր զգում:

Նա նրան տալիս էր դրական էմոցիաներ, ապաքինման հավատ, հաճելի շփում, նրանք միասին երաժշտություն էին լսում:

Նա անում էր այն ամենը, ինչ իր հնավորության սահմաններում էր, որպեսզի նա կարողանա ապրել:

Հիշում եմ, երբ արտասվելով զանգեցի նրան ու խնդրեցի չթողնել հերթափոխը, մնալ նրա կողքին, որովհետև միայն նրա հետ էր իրեն լավ զգում, նա ոչ մի րոպե չհապաղեց և ասաց, որ այս հարցը փակված է, և ինքը տուն կգնա միայն այն ժամանակ, երբ նա մի երկու ժամ քնի:

Եվ  գրեթե ամբողջ օրը նա  Հայկոյի կողքին էր, ինչի համար ես նրան շատ շնորհակալ եմ և մինչև կյանքիս վերջ նրան շնորհակալ եմ լինելու այն վերջին էմոցիաների համար, որ նա տվել է նրան, դա անգին է, և հաստատ գիտեմ՝ եթե Հայկոն մեզ հետ լիներ այսօր, նա նույնպես ներկա կգտնվեր նրա տոնին:

Աստված քեզ առողջություն և ծով երջանկություն տա, սիրելիս, դու շատ բարեսիրտ մարդ ես, թող քո կյանքում ամեն ինչ լինի այնպես, ինչպես պլանավորել ես, և ես միշտ քո կողքին կլինեմ»:

  • Կիսվել: