կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) պարգևը` հետմահու հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին:

Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

  • Կիսվել: