հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ի՞նչ էր անում Մանե Թանդիլյանը Բրիտանիայի դեսպանատանը․ «Փաստ»

Ի՞նչ էր անում Մանե Թանդիլյանը Բրիտանիայի դեսպանատանը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.. «Փաստ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և հանդիպել դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, քննարկվել են Երև ա նի ընտրություններին առնչվող հարցեր։

Ի դեպ, կա կարծիք, որ Արևմուտքը, մեղմ ասած, դեմ չէ Երևանում վերցնել իշխանությունը՝ «ստավ կա» դնելով մասնավորաբար Մանե Թանդիլյանի և արևմտյան արժեհամակարգ դավանող ուժերի վրա: Կա՞ նման բան, հարցրեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանին, նամանավանդ, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կող մից քաղաքապետի թեկնածու առաջադր ված Հայկ Մարությանը և ս համարվում է ամերիկյան արժեհամակարգի կրող, և որի հետ համագործակցությունը կուսակցությունը չի բացառել:

Առաքել յանը չհերքեց հանդիպման փաստը՝ հավելելով, որ Մանե Թանդիլ յանը ամեն օր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնք, ըստ անհրաժեշտության, ներկայացվում են հանրու թյա նը։ Ինչ վերաբերում է Արևմուտքի «ստավկաներին», ապա Առաքելյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: