հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ի՞նչ է նշանակում Ձեր անգործությունը ՀՀ պաշտպանության հարցում. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ի՞նչ է նշանակում Ձեր անգործությունը ՀՀ պաշտպանության հարցում. Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ և դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս իր կարծիքը հայտնի Բավքում դեկտեմբերի 10-ին զորահանդսի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ագրեսիվ հայտարարությունների մասին:

Հայտարարության մեջ, որը հրապարակված է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքում, Արա Աբրահամյանը հիշեցնում է, որ Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանը, Սեւանը եւ Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»: «Կուզենայի իմանալ, թե ինչ եք մտածում այդ մասին։ Անկեղծորեն հույս ունեմ, որ Ձեր գործողությունները, ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության հարցում Ձեր անգործությունը չի նշանակում, որ դուք նրա հետ համակարծիք եք այդ հարցում», - ասված է Աբրահամյանի հայտարարության մեջ։

Աբրահամյանը նշում է, որ Ալիեւն ու Էրդողանը, իրենց հանձագործություններով հատել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը»: «Նրանց ռազմական հանցագործությունները, չգիտես ինչու, մինչեւ հիմա, Ձեզ համար առիթ չեն հանդիսացել միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու, ինչպես նրանց չարագործությունների, այնպես էլ հայկական կողմին հասցված նյութական վնասի համար (որոշ գնահատականներով ՝ ավելի քան 100 մլրդ դոլար)», - ասված է հայտարարության մեջ:

«Դա Ձեզ չի՞ անհանգստացնում։ Ի՞նչ եք անում նրանց կանգնեցնելու համար, այժմ էլ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններից՝ մի երկրի, որի ղեկավարը դեռևս դուք և ում պետական սահմանը տեղ-տեղ պաշտպանում են ոչ ՀՀ զինված ուժերը, հանկարծակիի եկած խաղաղ բնակիչները, ազատամարտիկները կամ այնտեղ տեղակայված ձեռնարկությունների Անվտանգության ծառայության աշխատակիցները։ Եվ դա տեղի է ունենում կառավարական կառույցների կողմից որևէ ճշմարիտ տեղեկատվության լիակատար բացակայության դեպքում», - հարցեր է ուղղում Փաշինյանին Արա Աբրահամյանը։

«Պարոն Փաշինյան, մենք հասկանում ենք, թե ինչու են Ձեզ անհրաժեշտ ուժայինները, որոնք պաշտպանում են Ձեզ սեփական ժողովրդից՝ ապահովելով Ձեր պաշտպանությունն ու անձնական անվտանգությունը: Բայց բացատրեք, թե ինչու ադրբեջանցիների կողմից ոտնձգություններից նման պաշտպանություն չի ցուցաբերվում Հայաստանի սահմանամերձ տարածքների բնակիչներին», - հայտարարել է նա։

 

«Դուք հեռացրել եք Ձեզ եք երկրի և ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի լուծումից, մինչդեռ իրավիճակն օրեցօր խորանում է՝ կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և պետական սահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն։

Ցավոք, ՀՀ Սահմանադրությանը հաճախ հակասող ձեր գործողություններ և Արցախի և նրա շուրջ սահմանների անարդար վերաձևման (յոթ շրջանների կորուստ, հենց Արցախի տարածքի մի մասի հանձնում, Հայաստանի սահմանների որոշման հետ կապված անորոշություն) արդյունքը եղավ այն, որ տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ գոյակցություն և բարգավաճում, որի մասին դուք և Ալիևն ակնարկում եք, այլ ձևավորվում է երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգ։

Որովհետև Ձեր ստորագրած փաստաթղթի արդյունքում ոտնահարվեցին և ոչնչով չպաշտպանվեցին նրանցից մեկի՝ հայ ժողովրդի օրինական իրավունքները։ Այն ժողովրդին, ում անվան հետևում Դուք սովոր եք թաքնվել։ Բայց այդ ժողովուրդն այսօր հույսով ու հավատով է նայում ոչ թե ձեզ, այլ Ռուսաստանի նախագահին, և պաշտպանության ու օգնության համար դիմում է ոչ թե ձեզ, այլ Ռուսաստանի նախագահին։

 

Իսկ Ձեր և Ձեր կառավարության կողմից մեր ժողովուրդն այս և այլ հարցերի գործուն պատասխաններ է սպասում», - ասված է Ռուսաստանի հայերի միության նախագահի հայտարարության մեջ։

 

 

  • Կիսվել: