հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ի՞նչ է կատարվում Գյումրու ավագանիում. «Զարթոնք» խմբակցությունը նոր ղեկավար ունի, ինչու է հեռացել Վարդևան Հակոբյանը

Ի՞նչ է կատարվում Գյումրու ավագանիում. «Զարթոնք» խմբակցությունը նոր ղեկավար ունի, ինչու է հեռացել Վարդևան Հակոբյանը

Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության նիստը, որին մասնակցել են խմբակցության անդամներ Կարեն Վարդգեսի Սոսյանը, Սվետլանա Միշայի Ադամյանը և Գոռ Հովհաննեսի Մանուկյանը:

Կուսակցությունից հայտնում են, որ «Զարթոնք» խմբակցությունը միաձայն որոշել է՝

  1. Վարդևան Հակոբյանի՝ որպես «Զարթոնք» խմբակցության ղեկավարի (անդամի), լիազորությունները համարել դադարած:
  2. Փոփոխել և հաստատել «Զարթոնք» խմբակցության նոր կազմը՝

1) Կարեն Վարդգեսի Սոսյան.

2) Սվետլանա Միշայի Ադամյան.

3) Գոռ Հովհաննեսի Մանուկյան:

  1. «Զարթոնք» խմբակցության ղեկավար ընտրել Գոռ Հովհաննեսի Մանուկյանին:

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը 2024թ. հունվարի 29-ին գրությամբ վերոհիշյալ փոփոխության մասին, ըստ օրենքի պահանջի, տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին:

Ավելի վաղ հայտնել էիքն, որ «Բալասանյան»- «Քաղաքացիական պայմանագիր» իշխող դաշինքի փլուզումից հետո Գյումրիի ավագանիում նոր խմորումներ են. հունվարի 24-ին ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը տեղեկացրել էր, թե լքում է իր ղեկավարած 4 հոգանոց խմբակցությունն ու այսուհետ կգործի որպես ավագանու անկախ անդամ։ Խմբակցության նդամները հայտնել են, որ այս որոշումն իրենց համար անակնկալ է եղել:

ՔՊ խմբակցությունից հայտնել են, որ Վարդևան Հակոբյանի հետ համագործակցության պայմանավորվածություն չկա։

Նշենք, որ Գյումրու ավագանու 33 մանդատից 13-ը «Բալասանյան դաշինքինն» են, 11-ը՝ ՔՊ-ինը, 4 մանդատ ուներ «Զարթոնք» դաշինքը, 2-ական՝ ՀՀԿ-ն ու «Ապրելու երկիրը»։ Ախուրյանի ու Ալավերդիի օրինակներով Գյումրիում իշխանություն վերցնելու սցենարը կրկնելու համար ՔՊ-ին 6 մանդատ է պակասում։ Այդ համայնքներում ընտրությունների արդյունքներով մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացել էր ավագանու մյուս խմբակցությունների շարքերում համակիրներ գտնել, անվստահություն հայտնել գործող համայնքապետին ու այնուհետև իր թեկնածուին ընտրել համայնքի ղեկավարի պաշտոնում:

  • Կիսվել: