երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հյուսիսային Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ

Հյուսիսային Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի անկախության օրվա առթիվ

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Այս մասին հայտնում է «DPRK Today» կայքէջը։

Իր ուղերձում ԿԺԴՀ-ի վարչապետը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է հաջորդ տարի, ավելի մեծ առաջընթաց կգրանցվի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նա Նիկոլ Փաշինյանին մեծ հաջողություններ է մաղթել սոցիալ-տնտեսական զարգացման պատասխանատու իր աշխատանքում:

  • Կիսվել: