ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանի եւ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար. Իրանի խորհրդարանի նախագահ

«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանի եւ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար. Իրանի խորհրդարանի նախագահ

«Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանին եւ Հայաստանին ազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտարարեց Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը, փոխանցում է parstoday.com-ը: 

Հանդիպման ընթացքում Ղալիբաֆն իր հայ գործընկերոջ այցն Իրան որպես երկկողմ համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն որակեց:

Նշելով, որ հարեւանների հետ հարաբերությունները կարեւոր դեր են խաղում Իրանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ, Ղալիբաֆն ընդգծեց. «Քանի որ մենք գտնվում ենք տարածաշրջանային իրավիճակի կրիտիկական փուլում, անհրաժեշտ է զարգացնել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցությունը»:

Արեւմտյան Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանի կարեւորությունը առանձնահատուկ սրություն հաղորդեց երկկողմ հարաբերություններին, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը` ընդգծելով, որ իրանա-հայկական հարաբերություններն այս առումով շատ կարեւոր են։ Հարեւան երկրների, հատկապես՝ Հայաստանի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաստատուն դիրքորոշումը կայանում է խաղաղության, հանգստության եւ կայունության պահպանման մեջ, նշեց նա։

Ղալիբաֆը տնտեսությունն իրանա-հայկական հարաբերությունների կարեւորագույն հարցն է անվանել։ Նրա խոսքով՝ տրանսպորտը կարեւորագույն տնտեսական հարց է երկու երկրների միջեւ, քանի որ կապված է երկրների միջեւ ապրանքների եւ էներգետիկ ռեսուրսների փոխանակման եւ հաղորդակցության հետ։

Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցումն անհրաժեշտ է Իրանին եւ Հայաստանին ազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ երկկողմ համագործակցության զարգացման համար։

Իրանի խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարցերն ու տարաձայնությունները կլուծվեն սկզբունքային երկխոսության միջոցով։

ՀՀ ԱԺ նախագահը եւս կարեւորեց երկու երկրների հնարավորությունների եւ ներուժի օգտագործումն առեւտրի հաստատման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է բոլոր ջանքերը՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շինարարության ավարտն արագացնելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում «Հյուսիս-Հարավ» միջանցքի հարցին:

  • Կիսվել: