երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ՀՅԴ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

 Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի  Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում:

Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»։

  • Կիսվել: