չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիան են իրականացրել կառավարության շենքի դիման․ Կան բերման ենթարկվածներ

ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները բողոքի ակցիան են իրականացրել կառավարության շենքի դիման․ Կան բերման ենթարկվածներ

 «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդ անդամները Կառավարության շենքի դիմաց իրազեկման, միևնույն ժամանակ բողոքի ակցիա են իրականացրել:

ՀՅԴ-ականները ակցիային ներկայացել են նաև պաստառներով, կոնֆետներով, անդրավարտիքով ու ելակով: Նրանք նշում էին, թե հենց այդ ամենով են վերջին տարիներին փորձել ցույց տալ բարեփոխումները ԶՈւ-ում:

Այս ամենից հետո Կառավարության դիմաց լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Քանի որ երիտասարդները իրենց հետ բերած իրերը գետնին էին լցրել, ոստիկանները հայտնեցին, որ իրենք աղտոտել են տարածքը, այդ պատճառով նրանց բերման ենթարկեցին: Նրանց թվում էր նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգիշտի Գևորգյանը:

Երիտասարդների մի մասը փակեց դեպի Նալբանդյան փողոց տանող խաչմերուկը, իսկ ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը և չխանգարել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հակառակ դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված հարկադրանքի միջոցներ: Ոստիկանները մի քանի րոպե հետո սկսեց բերման ենթարկել նաև փողոցը փակածներին:

ՀՅԴ երիտասարդական թևից մեկը շեշտեց, որ իրենք ընդամենը ակցիա են իրականացրել և իրենց մտահոգող հարցերը բարձրաձայնել: Այժմ նրանք պատրաստվում են գնալ ոստիկանական բաժանմունքներ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս և որտե՞ղ են բերման ենթարկված իրենց ընկերները:

Նշենք, որ ոստիկանությունից հայտնեցին, թե բերման են ենթարկել 16 քաղաքացու

  • Կիսվել: