կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիդերլանդահայ անդամին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիդերլանդահայ անդամին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիրդելանդահայ անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Սյունեն ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն 12 ժամ առանց որեւէ բացատրության օդանավակայանում պահելուց հետո հայտնել են, որ ինքը անցանկալի անձ է  և պետք է վերադառնա Նիդերլանդներ:

«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում: Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել է Սյունեն իր ֆեյսբուքյան էջում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: