ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Ռոմանոս Պետրոսյանը

Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Ռոմանոս Պետրոսյանը

Հայտնի է, թե ինչ պաշտոն կզբաղեցնի ՀՀ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Ըստ InfoPort.am-ի կառավարական աղբյուրների՝ Պետրոսյանին կնշանակեն Պետական վերահսկողական ծառայության պետ։

Նշենք, որ ՀՀ նախագահը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը:

Նշենք նաև, որ Տիգրան Ուլիխանյանն արդեն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հակոբ Սիմիդյանը նույնպես ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն կնշանակվի ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

 

 

  • Կիսվել: