ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հույս ունենք նա մահացել է հիվանդության պատճառով. Նիկոլ Փաշինյանը՝ ինչ-որ հայտնի օլիգարխի մահանալու մասին

Հույս ունենք նա մահացել է հիվանդության պատճառով. Նիկոլ Փաշինյանը՝ ինչ-որ հայտնի օլիգարխի մահանալու մասին

Արարատի մարզի Մասիս քաղաքում քարոզարշավի ընթացում ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց քրեական գործերից մեկի շրջանակներում հայտնի նախկին օլիգարխների տված ցուցմունքների մասին։

"Ես այսպիսի մի արտահայտություն էի արել ճամպրուկներով կառավարական շենքեր տանելու մասին: Ինձ հարցնում էին՝ որտեղից: Այսօր քրեական գործեր կան, որոնք վկայում են այդ մասին: Կոնկրետ շատ հայտնի նախկին օլիգարխներ այս մասին ցուցմունք են տվել: Իհարկե, նրանցից մեկը մահացավ, հույս ունենք հիվանդության պատճառով, այլ ոչ թե այլ միջամտությունների: Բայց այդ ամեն ինչը պետք է հետաքննվի",- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թե ում մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չասաց:

 

  • Կիսվել: