երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Հայաստանը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը», - ասել է Մինասյանը՝ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին։

Պատգամավորը հույս է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» այլևս բացարձակ մեծամասնություն չի ստանա Ազգային ժողովում։

«Հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին՝ նոր գումարվող ԱԺ-ում, էս ամբիոնին նստած չի լինի ՔՊ-ն՝ առնվազն իշխանության մակարդակով։ Նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվի», - ընդգծել է խորհրդարանականը։

  • Կիսվել: