շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հույս ունեմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց ընդհուպ սեռական առողջության վերաբերյալ. Փաշինյան

Հույս ունեմ՝ հոգևոր ճեմարան ավարտածները փաստեր ներկայացրել են իրենց ընդհուպ սեռական առողջության վերաբերյալ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսի ժամանակ անձրադարձավ Եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարությանը եւ Մայր Աթոռի արձագանքին:

Հիշեցնենք, որ Դիլիջանում Փաշինյանը հայտարարել էր, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն:

Ի պատասխան Մայր Աթոռը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգեւոր ճեմարան, եթե իհարկե,  հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը եւ համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:

«Ես այդ մեջբերումից հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել: Ես ընդամենը հետեւյալը կասեմ. Եթե Եկեղեցու մասին իմ արտահայտությամբ  անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգեւոր ծառայությունը բարեպաշտ եւ ազնիվ ձեւով  իրականացնող բազմաթիվ այլ հոգեւորականների նկատմամբ, ես ուզում եմ նրանցից ներողություն խնդրել

Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետեւ քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես հույս ունեմ, որ հոգեւոր ճեմարան ավարտած եւ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգեւոր ճեմարան ընդունվելիս եւ ավարտելիս բավարար փաստարկներ եւ փաստեր ներկայացրել են իրենց հոգեւոր, մարմնական, ընդհուպ մինչեւ սեռական առողջության վերաբերյալ»:

  • Կիսվել: