շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հույս ունեմ՝ դա կլինի միակը․ Պուտինը Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Հույս ունեմ՝ դա կլինի միակը․ Պուտինը Հադրութում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունների դադարեցումը շատ կարևոր է, քանի որ արյունահեղությունը դադարեցվել է, մարդիկ այլևս չեն մահանում: Մնացածը՝ երկրորդական է: Մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելն ամենագլխավոր խնդիրն է, որը մենք լուծել ենք։ Այս մասին այսօր իր ամենամյա ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով Հադրութում հրադադարի խախտման ռեժիմին՝ Պուտինը հույս է հայտնել, որ դա կլինի միակը,  բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ ՄԻնսկի խմբի համանախագահության շրջանակներում։ 

«Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է նա։

  • Կիսվել: