կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը չի զիջում, Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի կիրառելու իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները. Մարուքյան

Եթե Ադրբեջանը չի զիջում, Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի կիրառելու իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները. Մարուքյան

Եթե Ադրբեջանը չի զիջում, Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի կիրառելու իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

"Սակայն այս պահին եղած բանակցություններն ու կիրառվող միջոցները ճիշտ են: Բոլոր միջոցները պետք է սպառել, որից հետո կիրառել ուժ: Բայց հույս կա, որ բանակցությունների միջոցով Ադրբեջանը հետ կքաշվի",- ասաց Մարուքյանը։

Մարքույանը նաև ճիշտ համարեց ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ անդամ երկրի սահմանում հասունանում է նոր էսկալացիա, որը կարող է դառնալ էսկալացիա:

Մարուքյանի խոսքերով, սա ներքին քաղաքական հարց չէ, պետք է պայքարել միասին, այդ թվում՝ միջազգային հարթակներում՝ մեծացնելով Ադրբեջանի վրա ճնշումը:

Նա նշեց, որ հայկական կողմը չպետք է հանդուրժի տեղի ունեցածը, քանի որ Ադրբեջանը որևէ ձևով չի հանդարտվելու, թե տեսնի, որ սա հանդուրժվում է Հայաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից:

  • Կիսվել: