չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հուսով ենք՝ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը. Պեսկով

Հուսով ենք՝ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը: Այս մասին «Ռոսիա 1»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում, է, որ Պեսկովն ընդգհծել է՝ Երևանը մնում է Մոսկվայի բարեկամը:

«Մենք հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ի վերջո կվերսկսեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպության ընդլայնված մասնակցության»,-ասել է նա:

Խոսելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին՝ Պեսկովը նշել է.  «Հայաստանի դիրքորոշմանը ծանոթ ենք, ամեն հարցում չէ, որ կարելի է համաձայնել. ՀԱՊԿ-ը մնում է պահանջված»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: