Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը. Չինաստանի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է Վանը։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով «բնապահպաններ», փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Բացի այդ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը: Երևանում այս քայլը գնահատվել է որպես Բաքվի կողմից սադրանք՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու նպատակով։