շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուսով եմ՝ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա. Միրզոյանը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպման մասին

Հուսով եմ՝ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա. Միրզոյանը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպման մասին

Մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Այս մասին Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչու չկայացավ Ադրբեջանի ու Հայաստանի հանդիպումը սահմանազատման թեմայով, ասաց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

Մասնավորապես՝ հարցին, թե Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին, սակայն երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, այն չկայացավ, ինչու՞՝ ԱԳ նախարարը պատասխանեց. ՛՛Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա՛՛:
 
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՛՛Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից՛՛:
 

 

 

  • Կիսվել: