երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետին տրվող հարցերի հետ կապված որևէ սահմանափակում չկա, ցանկացած հարց տրվելու է․ Անդրանիկ Քոչարյան

Հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետին տրվող հարցերի հետ կապված որևէ սահմանափակում չկա, ցանկացած հարց տրվելու է․ Անդրանիկ Քոչարյան

Ցանկացած հրավիրյալի հետ կապված ուսումնասիրված առարկայից բխող հարցաշար ենք պատրաստում։ Դրա համար Փաշինյանն այսօր հանդես եկավ ելույթով, որից հետո մենք մեր հարցաշարը կթարմացնենք և հունիսի 27-ին, ժամը 10։00-ին, հանդես կգանք հարցերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանը հանձնաժողովի նիստում Փաշինյանի ելույթը համարեց համոզիչ։ 

Նա նշեց նաև, ընդդիմությունը կարող է հունիսի 27-ին գալ և տեսնել ու համոզվել, որ հարցերի հետ կապված որևէ սահմանափակում չկա, ցանկացած հարց տրվելու է և ակնկալվելու են պատասխաններ։

«Դուք չզգացի՞ք Շուշիի հետ կապված ինչ խնդիր կար, դա նորություն չէ՞ր»,- այսպես արձագանքեց Քոչարյանը հարցին,թե պատերազմի  հետ կապված ի՞նչ նորություն կար Փաշինյանի ելույթում։

  • Կիսվել: