ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունաստանի ու Կիպրոսի իր պաշտոնակիցների հետ զրույցում Մնացականյանը վերահաստատել է ՀՀ-ի անվերապահ աջակցությունն այդ երկրներին

Հունաստանի ու Կիպրոսի իր պաշտոնակիցների հետ զրույցում Մնացականյանը վերահաստատել է ՀՀ-ի անվերապահ աջակցությունն այդ երկրներին

Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը:

Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

 

  • Կիսվել: