կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան

Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը. Փաշինյան

Այսօր ֆիքսում ենք ՀՀ կադաստրային վկայականը, որում տվյալներ են գրվում տարածքի մասին, նկարագրության մասին։ Հայաստանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունների հիմքում պիտի լինի լեգիտիմությունը: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հստակ ու աներկբա պիտի հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է Հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը, և մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։

Ասվածի մեջ մեծ նորություն չկա, քանի որ մեր իրավական փաստաթղթերի մեջ՝ 1991 թվականից գոյություն ունեցող, հենց այսպես էլ արձանագրված է։ Բայց սոցիալ-հոգեբանական և այլ առումներով մեր ընկալումը ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։ Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Եվ երբ որ մեր քաղաքականությունը հենվում է լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիիզմները մեծանում են։

Այս խոսակցությունը սկսվել է, երբ խոսում էի ՀՀ կադաստրի վկայականի մասին։ Երբ ձեզնից յուրաքանչյուրը գնում է շինթույլտվություն ստանալու և իր հետ տանում է սեփականության վկայականը, այդ շինությունը տեղավորվում է իր կադաստրային սեփականության շրջանակի մեջ, իր պաշտպանվածությունը մեծանում է»:

Փաշինյանի խոսքով՝ այս ընկալումները հայրենիքի եւ պետության մասին, ապագայի մասին ընկալումները հատվեն այս կետի վրա, քանի որ այդ ճանապարհով գնալով է, որ կապահովվի ՀՀ հարատեւության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային հենքը:

  • Կիսվել: