երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ այն պետք է վավերացվի․ Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ այն պետք է վավերացվի․ Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների։ Կարծում եմ՝ այն պետք է վավերացվի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման։

Նշենք, որ 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ-ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

  • Կիսվել: