կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը

Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը. այս մասին տեղեկանում ենք Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշենք, որ ժամկետները չեն հստակեցվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել էր որոշում, ըստ որի՝ միջազգային դատարանի Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Հավելենք, որ Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ նեգատիվ արձագանք է եղել Ռուսաստանի կողմից, քանզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես միջազգային հանցագործ, ինչը նշանակում է, որ Ստատուտը վավերացրած բոլոր երկրները, որոնց տարածքում կգտնվի Պուտինը, պարտավոր են նրան ձերբակալել և հանձնել միջազգային արդարադատությանը:

  • Կիսվել: