հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հրմշտոց ԱԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)

Հրմշտոց ԱԳՆ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)

ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են շենքի բոլոր մուտքերը, իրավիճակը լարվեց: Հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժով հետ հրել ցուցարարներին: Ոստիկանների թիվը բավական մեծ է: Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։

Հրմշտոցի մեջ անգամ կորել էր կարմիրբերետավորներից մեկի բերետը, նաեւ քաղաքացիներից մեկի կոշիկը:

Ընդդիմադիր պատգամավորները, որոնք մտել էին ԱԳՆ շենք, դուրս եկան շենքից՝ պատ կազմեցին քաղաքացիների ու կարմիր բերետավորների միջև։

Առաջին գծում կանգնած են ընդդիմադիր պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Խաչատրյանը, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Իսկ մյուս պատգամավորները շենքի ներսում են:

Արամ Վարդեւանյանը հեգնանքով նշեց. «Խեղդող ոստիկանը խաղաղություն է բերում, ոստիկանի հեղինակություն է բարձրացնում»:

Պատգամավորների կոչով ցուցարարները մի փոքր հետ գնացին:

 

  • Կիսվել: