չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրայր Թովմասյանը զրպարտության վերաբերյալ դատական հայց է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի դեմ

Հրայր Թովմասյանը զրպարտության վերաբերյալ դատական հայց է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի դեմ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը դատական հայց է ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին հայտնեց փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

«Զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի դեմ», - ասաց նա։

Նշենք, որ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստիպված է արձագանքել ՀՀ վարչապետի կողմից իրեն «վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»:

  • Կիսվել: