Հրավիրվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե. Ռոբերտ Քոչարյանը՝ իր դեմ հարուցված քրեական վարույթի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին նա ասել է մի քանի ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:
«Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է իմ` Հայաստանից 3 օրով մեկնելու հետ։ Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թ․-ին վավերացրել են կառավարության որոշումը։ Վերջ։ Չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չէր նախատեսում»,–նշել է նա:



