շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրատապ հարցերից մեկը նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայնություններն իրագործելն է. Նիկոլ Փաշինյան

Հրատապ հարցերից մեկը նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայնություններն իրագործելն է. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումն այն իրավիճակում, որում ստորագրվել է, այլ տարբերակ չուներ, ցանկացած այլ տարբերակ լինելու էր շատ ավելի վատ։ Այս մասին տեսաուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այլ խնդիր է, թե ինչու, ինչպես հասանք այս կետին, ինչ հանգամանքներում ու ժամկետում հասանք, ինչ զարգացւմ ու հանգրվաններ ունեցավ այդ կետը:

«Սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան, և ես ամենաշահագրգիռն եմ, որ այս պատասխանները ստացվեն: Բայց դա մանրամասն և տևական աշխատանք է, իսկ այսօր մենք ունենք հրատապ և անհետաձգելի հարցեր:

Իսկ դրանիցից ամենակարևորը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում անվտանգություն և կայունություն ապահովելն է: Դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայնությունները իրագործելն է»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: