երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հրապարակեք հայկական կողմի վերապահումը` այդ ինչ է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

Հրապարակեք հայկական կողմի վերապահումը` այդ ինչ է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթու. Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը ձախողել է. չի ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն  ու անվտանգությունը:

Նա Ազգային ժողովում դիմելով վարչապետ Նկոլ Փաշինյանին՝ հիշեցրեց, որ սա միայն իր տեսակետը չէ. Փաշինյանն իր ասուլիսում է ասել, որ անվտանգության մեջ ձախողել է:

Պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ խաղաղությունը հասե՞լ է Սյունիքի մարզի Տեղ գյուղ, հասե՞լ է այն ընտանիք, որի անդամներից մեկն օրերս, ըստ պնդումների, սպանվել է արբեջանցու կողմից:

Նա հետաքրքրվեց նաև, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ եկել է խորհրդարան ոչ թե կրկնելու ակնհայտը, այլ՝ միասին պրոբլեմների ևս մեկ շերտ բացեն ու ավելի խորը հասկանան դրանք:

«Երբ ես ասում եմ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, այդտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան, որովհետև մենք, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ Հայաստանի Հանրապետություն ասելով ի՞նչ նկատի ունենք ու ի՞նչ ենք նկատի ունեցել: Մենք պետք է  հստակ արձանագրենք, թե որն է մեր սահմանը, որպեսզի ճիշտ գնահատենք, որովհետև հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո,  հիմա մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ չենք համարում, իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է», - ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝  այո՛, Տեղ գյուղի պրոբլեմը պրոբլեմ է, դեռ նախորդ անգամ է ԱԺ-ում խոսել այդ մասին, երբ ընդդիմությունը ներկա չէր:

«Այնտեղ կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները կապված են և՛ որոշակի գործունեության, և՛ որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ», - նշեց նա:

Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների առկայությանը՝ վարչապետն ասաց՝ դրա համար կան ամենատարբեր տարբերակները:

«Ադրբեջանն ասում է՝ «չէ միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իմ ներքին գործն է»: 2017 թվականին էլ Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել  է՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ «իմ ներքին գործն է»», - նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այս իրավիճակում ոչ մեկ իրավունք չունի կորցնելու ինքնատիրապետումը, սառնությունը:

«Հրապարակեք հայկական  կողմի վերապահումը, որ մարդիկ տեսնեն՝  այդ ինչ ահասարսուռ վերապահում է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթում: Հրապարակեք», - դիմելով ընդդիմությանը՝  ասաց վարչապետը:

  • Կիսվել: